ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի գլխավորությամբ կմեկնի Նաբերեժնիե Չելնի՝ L-410 ինքնաթիռի կործանումից հետո օգնության ցուցաբերումը համակարգելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ կմեկնի Նաբերեժնիե Չելնի։ Աշխատանքային խմբի կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցները, հոգեբանները, «Ցենտրոսպաս» ջոկատի բժշկական բրիգադը»,-ասել են մամուլի ծառայությունում:
Կիրակի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։ Օդանավում եղել են երկու օդաչուներ եւ 20 պարաշյուտիստներ։
Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Գործակալության զրուցակցի տվյալներով ՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է անցել։
Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։