Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.
«Ура, товарищи! Свершилоь…
Քոչարյանական թևում երևի հասկացան, որ ծավալվող դիսկուրսի մեջ ամենամանր տրամաչափի «սաքուլիկների» ու այլ լնգուլավազի անբովանդակ էշությունները էդքան էլ արդյունավետ չեն: Թերևս դրանով եմ հակված բացատրել Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyanի վերջին գրառումը, որի իմաստը եթե խտացնենք ու թեզիսային ներկայացնենք, ապա հետևյալում է.
- Մեր օրակարգը չեք հավանում՝ ձերն առաջարկեք:
- Կողմնորոշվեք՝ ընդդիմությո՞ւն եք, թե՞ իշխանություն:
Не густо, բայց էլի բան ա: Թերևս արժի թեզիսային արձագանքել Սաղաթելյանին:
Երբ Սաղաթելյանն ասում է՝ օրակարգ առաջարկեք, երևի մոռանում է, որ առաջարկել ենք, արել ենք մի քանի անգամ, բարձրաձայն, հրապարակային ու հասցեական (այդ թվում՝ Հայաստան դաշինքին էլ, ՀՅԴ-ին էլ): Մենք օրակարգ էինք առաջարկում կապիտուլյացիայից անմիջապես հետո՝ մերժել եռակողմ հայտարարությունը, ճանաչել Արցախի անկախությունը, մենք օրակարգ էին առաջարկում, երբ գրեթե բոլորը մերժում էին պատերազմի շարունակության քննարկումն անգամ և այդ օրակարգը հայկականության օրենքն էր ու է: Մենք օրակարգ էինք առաջարկում՝ չմասնակցել ընտրություններին և այդ կերպ չլեգիտիմացնել Նիկոլին, թողնել նրան իր սատելիտների ու կլիենտելլայի հույսին: Մենք օրակարգ ենք առաջարկում նաև հիմա՝ չդառնալ, կամ, եթե կուզեք՝ դադարել լինել Նիկոլի ու այս իշխանությունների լեգիտիմացման անսպառ աղբյուր և հենարան: Ո՞ր մեկին միացաք, ո՞ր մեկին սպառիչ ու ավելի լավ այլընտրանք առաջարեցիք:
Հազար ներողություն, ասել՝ ասել ա, իսկ Հայաստան դաշինքի օրակարգը ո՞րն էր: Հետպատերազմական փուլում անդադար ասվում էր, թե ինչու Նիկոլը պետք է հեռանա, իսկ երբ հերթը հասնում էր նրան, թե ինչ ու ինչպես պետք է արվի, երբ Նիկոլը հեռանա, հետևում էին խորհրդավոր հայացքներ ու լիրիկական զեղումներ, որոնց իմաստն այն էր, որ ժողովուրդ ջան, դուք գործ չունեք, նոր մեսսիան կգա ու միայն իրեն հայտնի ձևերով նենց կանի, որ սաղ, սաաաաղ լավ լինի:
Նշեմ, որ էդ «ինչն ու ինչպես»-ն էլ հենց օրակարգ կոչվածն է: Եթե էդ ամենը հանգուցալուծվում է զուտ նրանով, որ «փիսերը» գնան, «լավերը» գան, ապա երիցս կներեք, բայց նշանակում է, որ կա միայն մի օրակարգ ու էդ օրակարգը սովորական աթոռակռիվն է:
Ու հիմա, գալիս ենք էդ «հիմա իշխանությո՞ւն եք, թե՞ ընդդիմություն» հարցին: Շատ լավ հարց է, ի դեպ ու էդ հարցի պատասխանը շատ հետաքրքիր կլիներ լսել մեկը հենց Սաղաթելյան Իշխանից: Ու հարցն անգամ այն չէ, որ երբ օրինակ՝ ես, ընդդիմություն էի էս իշխանությանը, Իշխան Սաղաթելյանի քաղաքական թիմը կոալիցիայում էր «դավաճան, ազգադավ, թուրքահպատակ և այլն» իշխանության հետ: Թողնենք դա մի կողմ:
Մեր հիմնական խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստան դաշինքի հետ այն է, որ նրանք լեգիտիմացրին Նիկոլին, իսկ կոնկրետ Սաղաթելյանը սիմվոլիկ ֆիգուր է, որովհետև իր՝ փոխոսնակ ընտրվելով, ինքը Նիկոլից զատ լեգտիմացրեց նաև Ալենին Սիմոնյան: Ըստ այդմ, էդ «հիմա ընդդիմությո՞ւն եք, թե՞ իշխանություն» հարցի ամենահետաքրքրիր պատասխանողներից մեկն էլ հենց Սաղաթելյանն է, ընդ որում, պատասխանելուց պետք է բացատրի, թե էդ ո՞նց էին իշխանություններին օր ու արև չտալու, բայց իր՝ ընտրվելուց հետո ԱԺ-ն բնականոն հունով աշխատում է, իսկ երբ էլ էդ հունը խախտվում է, մարմնական վնասվածքներ ստանում են ընդդիմադիրները: Վերջը էդ «օր ու արև չտալը» ո՞րն էր, ընդդիմությունն ո՞վ էր, օրակարգն ի՞նչ էր»: