Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով. Տիգրան Աբրահամյան

Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով, սակայն բոլոր մանրամասներով ներկայացրել հարցադրումներիս պատասխանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Հուսով եմ, որ այս թեմայով այլևս չեմ գրի, իսկ ոստիկանությունը պատշաճ ձևով կիրականացնի օրենքով նախատեսված իր գործառույթները։

Հիշեցնեմ, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ, ինձ էր դիմել Երևանի բնակիչ, ով նշել էր, որ իր նկատմամբ պարբերաբար բռնություն են գործադրում։ Վերոնշյալի վերաբերյալ գրությամբ դիմել էի ոստիկանապետին, ով ժամկետների մեջ չէր պատասխանել գրությանս և թեմային արձագանքեց միայն այն ժամանակ, երբ այդ մասին նաև հրապարակային գրեցի»։



Նման նյութեր