Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին
Advertisement 1000 x 90

Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին

Ալեն Ղևոնդյանի էջից.

«Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միշիկը (Սահակաշվիլի Միշիկը, ոչ թե․.․)։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։

Ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ է նա վերադարձել՝ իմանալով, որ մտավ Վրաստան կալանավորելու են։ Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։

Անկայունություն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել։

Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ։ Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։

Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ։

Հ․Գ․ Էդ, որ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը չի հաստատում, սադրանքերի է գնում նրանց ներկայությամբ (այդ թվում հայկական որոշ շրջանակների մասնակցությամբ), մյուս կողմից Ալիևը դիտարկումներ ունի խաղաղապահների աշխատանքի մասով, դա հող է՝ վաղ – մյուս օր ռուսների ներկայությւոնը ոչ լեգիտիմ համարելու ու դուրս հրավիրելու մասով։ Այս մասին ամիսներ շարունակ եմ նշել»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10220798111048209

 



Նման նյութեր