Համակարգչային սկրինինգի մեր մոտեցումը հակավիրուսային նոր միացությունները հայտնաբերելու համար
Advertisement 1000 x 90

Համակարգչային սկրինինգի մեր մոտեցումը հակավիրուսային նոր միացությունները հայտնաբերելու համար

Մի քանի ամիս առաջ Garri Chilingaryan ու մեր թիմի մյուս անդամների հետ տպագրեցինք համակարգչային սկրինինգի մեր մոտեցումը (Scientific Reports-ում), որը թույլ է տալիս գտնել հակավիրուսային նոր միացություններ (նուկլեոտիդների կենսասինթեզը թիրախավորող) ավելի բարձր արդյունավետությամբ, քան սկրինինգի դասական մեթոդները։

Մենք արդեն հասցրել ենք այդ մեթոդով փորձարկել 28 նոր միացություն, որից 6-ը պարզվեց ունեն հակավիրուսային ակտիվություն (21% !!!): Հիմա փորձարկում ենք այդ միացությունների ակտիվությունը տարբեր վիրուսների դեմ, քանի որ ակնկալում ենք, որ դրանք ունենալու են լայն սպեկտրի ակտիվություն։

Այսօր ստացանք նոր դրամաշնորհ, որի շնորհիվ առաջիկա երեք տարվա ընթացքում հայտնաբերելու և ուսումնասիրելու ենք նուկլեոտիդների կենսասինթեզը թիրախավորող նոր հակավիրուսային միացությունների ակտիվությունը։

Հովակիմ Զաքարյանի էջից



Նման նյութեր