Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել
Advertisement 1000 x 90

Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել

Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Թուրքմենակ գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնի, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։

Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի դիվիցիտն, փորձում է դրան նպաստել։

Եթե իրանական գազը իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչն ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել։

Սա է Սյունիքի բուն խնդիրը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի։

Ստեփան Դանիելյանի էջից



Նման նյութեր