Հոկտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273860 դեպք։
Առողջացել է 250055 մարդ, մահացել` 5618-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16959 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 818603 թեստավորում:
Երեկ կատարվել է 7472 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք:
897 մարդ առողջացել է, 43–ը` մահացել:
1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:
ՀՀ առողջապահության նախարարություն