Էմմի. «Եթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմմի. «Եթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ…»

«Եթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ:

Ամեն բան ավելի ճիշտ ու գեղեցիկ կլիներ: Ես ու մամաս մենակ չէինք լինի, որովհետև ոչ մի լավ բան, ոչ մի երջանկություն չի կարող լրացնել այդ բացը:

Եթե դու չգնայիր, ես ավելի ուրախ կլինեի: Շատերը գլուխ չէին բարձրացնի, շատերը դիմակները չէին հանի, և ես կշարունակեի ամեն ինչ գունավոր տեսնել:

Այսօր պապայիս ծննդյան օրն է:

Ամենաբարի մարդ, պարծանքի արժանի զավակ, ամենակամեցող եղբայր, ամենասիրող ամուսին, ամենասիրված հայր:

Ես գիտեմ, որ դու կաս, ուղեկցում ես ինձ ու տեսնում ես ամեն ինչ»:

Էմմի