Լոնդոնի ոստիկանությունը փակել է արքայազն Էնդրյուի սեռական հանցագործությունների վերաբերյալ գործը
Advertisement 1000 x 90

Լոնդոնի ոստիկանությունը փակել է արքայազն Էնդրյուի սեռական հանցագործությունների վերաբերյալ գործը

Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրել է հետաքննությունը Եղիսաբեթ Երկրորդի որդու՝ Յորքի դուքս Էնդրյուի որդու վերաբերյալ, որը հարուցվել էր ամերիկուհի Վրիջինիա Ջուֆրեի ցուցմունքների հիման վրա․ կինը պնդում էր, որ դեռահասության տարիքում իրեն արքայազնի հետ սեռական հարաբերության են հակել։

«Ստուգումն ավարտված է, եւ մենք հետագա ոչ մի քայլ չենք ձեռնարկի»,- ասված է CNN-ի համար ոստիկանության հայտարարության մեջ։ Նշվում է, որ տուժողը նոր էական ապացույցներ չի ներկայացրել։

Ընդ որում, Լոնդոնի ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի գործընկերների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ Ջեֆրի Էպշտեյնի վերաբերյալ էպիզոդների հետագա հետաքննության հարցում։

Ջուֆրեն՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի զոհը, պնդում էր, որ իրեն ստիպում էին սեռական ակտեր ունենալ արքայազն Էնդրյուի հետ։ Նա նշել էր, որ Էպշտեյնը վաճառել է իրեն եւ ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ընկերների, այդ թվում Յորքի դուքսի հետ, երբ ինքն անչափահաս է եղել։

news.am



Նման նյութեր