Երևանի պատմական Կարմիր կամուրջը Հրազդան գետի վրա. 1970-ականների վերջի լուսանկար:
Մայրաքաղաքի հնագույն կամուրջն է հանդիսանում, դարեր շարունակ Երևանի՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնի պատմական մուտքն է եղել: Հենց այս կամուրջով են 1918-ի հունիսի սկզբին Սարդարապատում տարած փառապանծ հաղթանակից հետո Երևան վերադարձել հերոսական Հայկական բանակն ու հայ հրամանատարները: Ներկայումս եզակի այս կառույցը կիսաքանդ է, ավերակ վիճակում և ամբողջությամբ լքված:
Նշենք, որ կամուրջը «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հիմնովին վերակառուցվել էր 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի, որը 1679-ին ֆինանսավորել էր նրա վերանորոգումը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից