Չինաստանը ջրածնային վառելիքով ինքնաթիռ է փորձարկել
Advertisement 1000 x 90

Չինաստանը ջրածնային վառելիքով ինքնաթիռ է փորձարկել

Չինաստանը դարձել է երրորդ երկիրն աշխարհում, որը ջրածնային վառելիքային տարրերով ինքնաթիռի հաջող փորձարկում է իրականացրել:

Ավելի վաղ դա հաջողվել է անել ԱՄՆ-ին և Գերմանիային: Այդ մասին հայտնել է ST Daily հրատարակությունը:

Չինական մոդելը հանդերձված է 20 կիլովատ հզորություն ապահովող վառելիքային տարրով: Փորձարկումների ընթացքում ինքնաթիռը օդ է բարձրացել 320 մետր և, ինչպես նշել են ինժեներները, կայուն աշխատանք ցուցադրել ըստ Ցելսիուսի մինուս 20 աստիճանի պայմաններում:

Մոդելի առաջին թռիչքը կայացել է Շենյան քաղաքում, որը գտնվում է Լյաոնին հյուսիսարևելյան նահանգում: