«Քաղաքակիրթ մարդկությունը պատվաստումների շնորհիվ արդեն հաղթահարում է կորոնավիրուսը, իսկ մենք հլը կառչած ենք տձև ու տգետ միֆերից». Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Քաղաքակիրթ մարդկությունը պատվաստումների շնորհիվ արդեն հաղթահարում է կորոնավիրուսը, իսկ մենք հլը կառչած ենք տձև ու տգետ միֆերից». Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«43 մահ մեկ օրում։

Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում հասանելի են կինիկական I – III փուլերի հետազոտություններով իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը հիմնավորած 5 պատվաստանյութեր, ընդ որում՝ ՀՀ-ում առկա 5 պատվաստանյութերից 4-ը հաստատված են ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կողմից։

Ի գիտություն, ներկայումս ԱՀԿ կողմից հաստատվել են 7 պատվաստանյութեր՝ այն են.

Moderna

Pfizer/BioNTech

Johnson&Johnson

AstraZeneca

Sinopharm

Covishield

Sinovac

Կամ էլ ստացվում է ազգովի կամիկաձեներ կամ մազոխիստներ ենք, որ նախընտրում ենք COVID 19-ի ծանր կամ թեթև ընթացքով, համ ու հոտ կորցնելով, ընդհուպ մեռնելով չպատվաստվելը անվտանգ ու անվնաս պատվաստումից։

Շատերն էլ ասում են՝

-Դեեե, դեմ չենք պատվաստվելուն, բայց սպասենք, տեսնենք ինչ կլինի…

Ասենք, ինչի՞ն եք սպասում…

Որ մահերը օրեկան հատեն 100-ի սահմա՞նը…

Հ.Գ.

Քաղաքակիրթ մարդկությունը պատվաստումների շնորհիվ արդեն հաղթահարում է կորոնավիրուսը, իսկ մենք հլը կառչած ենք տձև ու տգետ միֆերից, դավադիր տեսություններից, ենթադրյալ գալիք բարդությունների առաջացումից, որ հավանական են այնքան, ինչքան օրինակ, որ այլմոլորակայինները մեզ մի օր պատուհանից հյուր կգան…»:



Նման նյութեր