Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Նարեկը Երևանից էր։ 2019-ին ընդունվել էր ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նաև Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներից էր։
2019-ի հուլիսի 1-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ սկզբում Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև՝ Հադրութում։
16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, միևնույն ժամանակ չիմանալով, որ քաղաքը հոկտեմբերի 9-10-ից արդեն մեր վերահսկողության տակ չէ։ Պաշտպանեցին առանց նահանջի, պաշտպանեցին անմնացորդ։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից ծանր վիրարավորում է Նարեկը և հոսպիտալ տեղափոխելու ճանապահին անմահանում…
Հիշատակդ վառ, Նարեկ ջան։ Հավերժ 19 տարեկան մնացիր»։