Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ

Սպանախ

Սպանախը նպաստում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է։ Վերջինս կարևոր դեր է խաղում տղամարդկանց սեռական ֆունկցիայում, և նրա պակասը կարող է էրեկցիայի դիսֆունկցիայի պատճառ լինել: Ֆոլաթթուն բարելավում է էրեկտիլ ֆունկցիան՝ իջեցնելով ծայրամասային և առնանդամային հոմոցիստեինի մակարդակը։ Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը նաև օգնում է բարելավել և խթանել արյան շրջանառությունը։

Սուրճ

Տղամարդկանց համար օրական մեկ բաժակ սուրճը կարող է նվազեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկը: Կոֆեինը լայնացնում է առնանդամի զարկերակները և թուլացնում մկանները` հանգեցնելով ավելի ուժեղ էրեկցիայի առաջացման:

Խնձոր

Խնձորը կարևոր միրգ է, այն կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ Միժամանակ, օգտակար է առնանդամի առողջության համար: Խնձորի կեղևը պարունակում է ակտիվ ուրսոլաթթու, որը նվազեցնում է դիհիդրոտեստոստերոնի մակարդակը և նպաստում շագանակագեղձի չափերի փոքրացմանը՝ բարորակ հիպերպլազիայի ժամանակ։ Իսկ շագանակագեղձի առողջությունը առողջ սեռական կյանքի գրավականն է։

Ավոկադո

Ավոկադոյի ծառ կոչվում է «ամորձու ծառ»: Այս միրգն առողջ ճարպերի, կալիումի և վիտամինների հիանալի աղբյուր է։ Շնորհիվ վիտամին E-ի և ցինկի պարունակությանը, ունի դրական ազդեցություն տղամարդու սեռական ցանկության և պտղաբերության վրա: Ցինկը բարձրացում ազատ տեստոստերոնի մակարդակը, իսկ վիտամին E-ն կարող է բարելավել սերմնահեղուկի որակը։

Կծու պղպեղ

Կծու կերակուրներ օգտագործող տղամարդկանց մոտ տեստոստերոնն ունի միջինից բարձր մակարդակ: Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որն ակտիվացնում է միզուկ-խորշիկային մարմնի ռեֆլեքսային աղեղը` դրանով իսկ նպաստում առնանդամի էրեկցիայի լավացմանը։

Ստեպղին

Ստեպղինը կամ գազարը սննդարար է տղամարդկանց համար։ Այն պարունակում է բետա կարոտին, մանրաթելեր, K1 վիտամին, կալիում և հակաօքսիդիչներ։ Ստեպղինը նպաստում է քաշի կորստին, խոլեսթերինի մակարդակի իջեցմանը և աչքերի առողջության բարելավմանը։ Այս պտուղն ավելացնում է տղամարդու պտղաբերության կարողությունը՝ ավելացնելով սերմնաբջիջների քանակն ու շարժունակությունը։

Վարսակ

Վարսակը նույնպես համարվում է աֆրոդիզիակ սննդամթերք։ Այն պարունակում է L- արգինին, որն ամինաթթու է և մասնակցում է ազոտի օքսիդի սինթեզին։ Վերջինս նպաստում է առնանդամի անոթների լայնացմանը և թթվածնային հագեցվածությանը, ինչը կարևոր է էրեկցիայի համար։

Լոլիկ

Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկը կարող է նվազեցնել տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը: Լոլիկը պարունակում է լիկոպեն, որը կարող է բարելավել սերմնաբջիջների որակը: Լոլիկը կոչվում է նաև «սիրո խնձոր», քանի որ խթանում է սեռական գրգիռները և լիբիդոն։

urolog.am