Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.
«Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։
Նպատակը՝ կապիտուլյացիա բերած
ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ,այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը,թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»։
Բոլորս ենք մեղավոր, բոլորս…
Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեիին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում։
Մեկիս սխալի չափը մեծ էր, մյուսինը՝ փոքր, բայց սխալական ենք բոլորս։
Ու թող առաջինը քար նետի նա, ով անբողջությամբ անմեղ է։
Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է, մենք արժանի չենք Հայաստանին։
Հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը` որբ է։
Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն… երրորդը չկա։
Մեր խնդիրներն էլ, եթե լուծվեն, ապա մենք պետք է լուծենք, քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին»: