«Իր 20-ամյակից 4 օր անց՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից զոհվեց Արամը. վերջին զանգին մորը հարցրել էր. «Մամ, նշեցի՞ք ծնունդս»». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իր 20-ամյակից 4 օր անց՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից զոհվեց Արամը. վերջին զանգին մորը հարցրել էր. «Մամ, նշեցի՞ք ծնունդս»». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հովհաննիսյան Արամը Արարատ քաղաքից էր։ 2019-ի հունվարի 10-ին զորակոչվել էր բանակ։ Դիլիջանում որպես վարորդ էր ծառայում։

Զորացրվելուն 2 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը։

Հոկտեմբերի 6-ին Արամենց տեղափոխում են Արցախ, Ջրական (Ջեբրաիլ)։

Հոկտեմբերի 9-ին նրա ծննդյան օր էր։ Այդ օր չի կարողանում զանգահարել հարազատներին, ամսի 10-ին մի կերպ զանգում է տուն ու հարցնում. «Մամ, նշեցի՞ք ծնունդս»։

4 օր անց՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից զոհվեց Արամ։ Զոհվեց իր 20-ամյակից նոր-նոր բոլորած, զոհվեց՝ այդպես էլ չհասցնելով վայելել չափահաս կյանքը։

Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Արամ ջան»։



Նման նյութեր