Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Վաղվանից գործատուներն ունեն հաշվառման մատյան վարելու պարտավորություն, որտեղ պետք է հաշվառեն պատվաստված կամ ՊՇՌ տեստ հանձնած աշխատողների տվյալները։
Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի։
Այո, նախարարի հրամանով գործատուն պարտավոր է վարել մատյանը սահմանված ձևով, բայց բովանդակության համար տուգանվել ՉԻ ԿԱՐՈՂ։
Դիցուք, եթե դուք վարում եք այդ մատյանը և աշխատողի անվան մոտ չեք նշում տեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու մասին, ապա ձեր հանդեպ կազմված վարչական ակտը առոչինչ է։ Այդպիսին է նախարարի հրամանով գործատուների վրա դրված պարտավորությունը։
Վարում եք մատյանը՝ նշանակում է կատարում եք հրամանի պահանջները»։