«Եթե չլուծենք 5000 տղերքի վրեժը, ինչպե՞ս ենք Անդրանիկի մասին երգեր լսելու, երեխաների անուններն Անդրանիկ դնելու». Ահարոն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Եթե չլուծենք 5000 տղերքի վրեժը, ինչպե՞ս ենք Անդրանիկի մասին երգեր լսելու, երեխաների անուններն Անդրանիկ դնելու». Ահարոն Վարդանյան

Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

««Ո՛չ թրքական հրացանները, ո՛չ ցուրտն ու քամին կրնային սարսափեցնել եւ մարել կրակը մեր սրտէն, երբ դեռ երէկ արցունքի եւ վրէժի հետ սիրելի Ղազարը դաղեցինք։

Պէտք էր սպանե՜լ, սպանե՜լ շարունակ լուծելու համար վրէժը ամէն անոնց, որոնք ինկած էին։… Պետք է սրով հասկացնել թուրքին, որ իրավունք չունի ուրիշի սեփականությունը կողոպտելու, մարդկանց և ամբողջ ժողովրդի մը արդար իրավունքները բռնաբարելու»։

Սրանք Զորավար Անդրանիկի հուշերն ու եզրակացություններն են Առաքելոց վանքի կռվից։ Անդրանիկը լուծում էր սիրելի Ղազարի ու այլոց վրեժը, գտնում էր, որ պետք էր սպանել, սպանել այնքան մինչև լուծվի զոհվածների վրեժը։

Եվ ինչու՞ մենք հիմա չպետք է լուծենք 5000 զոհված տղերքի վրեժը։ Եթե չլուծենք, ինչպե՞ս ենք նայելու նրանց երեխաների, ծնողների, կանանց աչքերին։ Եթե չլուծենք նրանց վրեժը, ինչպե՞ս ենք Անդրանիկի մասին երգեր լսելու,երեխաների անուններն Անդրանիկ դնելու։ Մի՞թե 5000 զոհված տղերքի մեջ մենք չունենք մեր «սիրելի Ղազարը»։

5000-ի վրեժը լուծելուց, տարածքները հետ վերադարձնելուց հետո, միգուցե մտածենք խաղաղության մասին։

Հայկական վրեժն ու վերադարձն անխուսափելի է, ու սրա մասին պետք է իմանա աշխարհի ցանկացած ծայրում բնակվող թուրք կամ ադրբեջանցի»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4554582011271929



Նման նյութեր