«Օրինախախտ «դիվանագետ»-ը». Էդգար Ղազարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Օրինախախտ «դիվանագետ»-ը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

««Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 44-ով սահմանվում են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ։ Մասնավորապես՝ այդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ դիվանագետն իրավունք չունի խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու։

Սա, հավանաբար, չի վերաբերվում ՀՀ Սահմանադրությունը և օրենքները խախտելը կենսակերպ դարձրած ներկա իշխանություններին։ Անգամ այդ գործում հաջողությունների չհասած Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին, ով միայն այդ հանգամանքով պայմանավորված նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և առանց դիվանագիտական ծառայության համակարգում մեկ օր աշխատելու վարչապետի միջնորդությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի բարձրագույն դիվանագիտական աստիճան, շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Նա դեսպանի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, հաջորդ օրը ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճան, մեկնել է ծառայության վայր, իր հավատարմագիրն է հանձնել ԱՄՆ Նախագահին, սակայն շարունակում է զբաղվել կուսակցական գործունեությամբ՝ խախտելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը»։



Նման նյութեր