
Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 շենքի բակում բացվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ալբերտ Վլասյանի հիշատակին նվիրված հուշահամալիրը:
Ալբերտն իր կյանքը դրեց մեր ազգի խաղաղության և հայոց պետականության պաշտպանության համար: Այսօր նա կդառնար 20 տարեկան:
Աստված հոգիդ լուսավորի, հերոս: Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում»: