«Արցախի մեր իշխանները խաղաղություն չէին մուրում, խաղաղությունը նրանք պարտադրում էին զենքով մեր երկիր մտնել ցանկացողներին». Ալվինա Աղաբաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արցախի մեր իշխանները խաղաղություն չէին մուրում, խաղաղությունը նրանք պարտադրում էին զենքով մեր երկիր մտնել ցանկացողներին». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանդաբերդն Արցախի կարևոր պաշտպանական կառույցներից մեկն է եղել։ Ամենավաղ շինությունները կառուցվել են դեռևս 5-րդ դարում։

Երկրամասի ամեն հաջորդ իշխան ընդլայնել ու ամրացրել է բերդը նոր ու էլ ավելի հզոր պարիսպներուվ ու պաշտպանական կառույցներով։ 9-րդ դարի 1-ին կեսին Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանի օրոք Հանդաբերդը հզոր պաշտպանական կենտրոն էր, որն իր շրջակա լեռնագագաթներին անգամ ուղեկից բերդեր՝ պահակակետեր ուներ։

Արցախի մեր իշխանները խաղաղություն չէին մուրում, նրանք ամուր պաշտպանում էին իրենց հողը, ավելին՝ խաղաղությունը նրանք պարտադրում էին զենքով մեր երկիր մտնել ցանկացողներին։

Եվ դա էր պատճառը, որ այն ժամանակ, երբ Մեծ Հայքի գրեթե բոլոր անկյուններում մենք կորցրել էինք պետականությունը, Արցախում հայոց պետականությունը, թեկուզև կիսանկախ, բայց ի դեմս մելիքական տների պահպանվել էր ընդհուպ մինչև 19-րդ դարը։

Հանդաբերդ, Շահումյանի շրջան, Արցախ․

2020 թ․ դեկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:



Նման նյութեր