Մարդու կյանք խլած վթարից հետո հրապարակման պատճառով Ուսպենսկայան քննադատել է Սոբչակին
Advertisement 1000 x 90

Մարդու կյանք խլած վթարից հետո հրապարակման պատճառով Ուսպենսկայան քննադատել է Սոբչակին

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոսել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որին մասնակից էր դարձել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։

Իր Ինստագրամյան էջում արտիստը նշել է, որ լրագրողը վթարից կարճ ժամանակ անց արված հրապարակման մեջ ավելի շատ խոսել է իր ու գումարի, քան մահացած Եկատերինա Տարասովայի մասին։ «Պետք է փորձել հասկանալ բոլորին։ Ես չէի ցանկանա նրա տեղում լինել։ Բայց այդ հրապարակման մեջ նա ավելի շատ խոսում է իր ու գումարի մասին՝ ես ցնցում եմ ստացել, ես անհանգատնում եմ, օգնություն կցուցաբերեմ․․․ Գումարը կարեւոր չէ, դրանով հնարավոր չէ ամեն ինչ գնել»,- գրել է Ուսպենսկայան։

Ընդ որում, երգչուհին կասկած է հայտնել, որ Սոբչակը կարող էր ճանապարհատրանսպորտային պատահարից կարճ ժամանակ անց սթափ ձեւակերպել իր մտքերը։ «Քսենիան այն մարդը չէ, ում հետ ես կցանկայիբ ընկերական հարաբերություններ պահպանել»,- հայտարարել է Ուսպենսկայան։ Ընդ որում, արտիստն ափսոսանք է հայտնել, որ Սոբչակը հայտնվել է այդ իրավիճակում։

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո իր հրապարակման մեջ Սոբչակը հայտնել էր վնասվածքների մասին, ինչպես նաեւ հավաստիացրել, որ վարորդին չի շտապեցրել։

style.news.am