
Աշխատանքային իրավունքների խախտումների համար պատիժ կա նախատեսված նաև Քրեական օրենսգրքով։
Մասնավորապես, 156-րդ հոդվածով սահմանված է, որ հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը պատժվում է տուգանքով՝ 200․000-500․000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ աշխատանքային պայմանագրի լուծումը` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։