Գագիկ Համբարյանի էջից.
Երեք օր առաջ լրագրողները ԱԺ նախագահ Ալենին հարցրեցին եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարարից, որը պետությունից երկու խոշոր պատվեր է ստացել՝ ընդհանուրը 655 միլիոն դրամի գումարի չափով և թե ինչպես է հաղթել այդ տենդերները…
Ալենն էլ ասել է, որ իր եղբայրն ընդամենն այդ ընկերության տնօրենն է և ընդհանրապես ինքը «դեղին մամուլի հարցերին չի պատասխանում… Էդ մարդիկ, ովքեր գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով»…
«Ազատություն»-ը որոշել էր հետաքննել այդ լուրը և պարզել էր, որ Ալենի եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարանի սեփականատերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի է…
Ալե՛ն, քո տնօրեն եղբայրը գոնե ճանաչու՞մ է 140 միլիոն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող իր ղեկավարած ընկերության 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող Սիրուշ Դավթյանին, ով իր հարազատ գյուղում ապրում է միայնակ ու շատ հասարակ տան մեջ… Ի դեպ, տիկին Դավթյանի եղբոր պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նրանք տեղյակ էլ չեն, որ տիկինն այդքան հարուստ է…
Հարց ԱԺ նախագահին… Ալե՛ն, ըստ քեզ «Ազատություն»-ը դեղին մամուլ է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/992746878236991