«Խոսքը գնում էր գազի, եւ, հնարավոր է, զուգահեռ նավթամուղի մասին, որն անցնում էր Հայաստանով ու Վրաստանով` շրջանցելով Ռուսաստանն ու Թուրքիան». Դավիթ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Խոսքը գնում էր գազի, եւ, հնարավոր է, զուգահեռ նավթամուղի մասին, որն անցնում էր Հայաստանով ու Վրաստանով` շրջանցելով Ռուսաստանն ու Թուրքիան». Դավիթ Բաղդասարյան

Դավիթ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Խոսքը գնում էր գազի, եւ, հնարավոր է, զուգահեռ նավթամուղի մասին, որն անցնում էր Հայաստանով ու Վրաստանով` շրջանցելով Ռուսաստանն ու Թուրքիան: Պարսից ծոցից եկող գազամուղը, որը Ֆրանսիային ու Իրանին չհաջողվեց անցկացնել Սիրիայով, նրանք որոշեցին իրականացնել Հայաստանով:

Խաղադրույքները շատ մեծ էին: Ծրագրի հաջող իրականացման դեպքում, Եվրոպան էներգետիկորեն անկախանում է, Իրանը հարստանում և շատ ավելի հզորանում, իսկ Ռուսաստանը և Թուրքիան միաժամանակ կորցնում են քաղաքական ազդեցության լծակները, միլիարդավոր դոլարներ և պարզապես մնում են խաղից դուրս: Հենց այդպիսի ոչ ուրախ դասավորվածությունն էր, որ մինչև 2020 թվականի կեսերը դրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի առջև:

Մտածելու համար քիչ ժամանակ կար, և պարզ դարձավ, որ եկել է` Ադրբեջանի «երկաթե բռունցքի» մի լավ մասով, Հայաստանին պատժելու ժամանակը…»:



Նման նյութեր