«Իլհամ Ալիևը ԱՊՀ առանց գագաթաժողովում Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոտրաֆիկի մեջ. դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթում չհնչեց համարժեք որեւէ պատասխան». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Իլհամ Ալիևը ԱՊՀ առանց գագաթաժողովում Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոտրաֆիկի մեջ. դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթում չհնչեց համարժեք որեւէ պատասխան». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ Իլհամ Ալիևը ԱՊՀ առանց գագաթաժողովում իր «ավանդական մեղադրանքներից» բացի` Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոտրաֆիկի մեջ։

Դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթում չհնչեց համարժեք որեւէ պատասխան, էլ չասած, որ Հայաստանի վարչապետի ելույթի ղարաբաղյան հատվածն, ինչպես միշտ, բովանդակազուրկ էր։

Դիլետանտիզմի նման մակարդակը` ներքին ագրեսիվ հռետորաբանության ու արտաքին հարաբերություններում կեղծ խաղաղասիրության բաղադրիչներով, չարիք է դառնալու Հայաստանի համար` մեզանից ավելի հեռացնելով իրական, արժանապատիվ խաղաղությունը»։



Նման նյութեր