Պաշտոնյաների արյունն ԱՆ-ի կարծիքով կապույտ է, նրանք արտոնյալներ են. այդպիսով հակապատվաստումային գովազդ են անում. Նունե Ներսիսյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Պաշտոնյաների արյունն ԱՆ-ի կարծիքով կապույտ է, նրանք արտոնյալներ են. այդպիսով հակապատվաստումային գովազդ են անում. Նունե Ներսիսյան. pastinfo.am

Արդարադատության նախարարության հայտարարությունից ստացվում է, որ պաշտոնյաների արյունն իրենց կարծիքով կապույտ է, և նրանք արտոնյալներ են, դրա համար էլ պատվաստման կամ թեստի թուղթ չունենալու դեպքում աշխատանքից ազատման կանոնն իրենց համար կարող է չգործել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի պարզաբանմանը։

Հիշեցնենք, որ ըստ ԱՆ-ի տարածած պարզաբանման՝ ԱԺ պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, ՄԻՊ-ին և անկախ մարմինների անդամներին՝ ԱԺ-ն, վարչապետն էլ, նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, այնպիսի վերադաս մարմին չունի, որը նրան կազատի այդ պաշտոնին, հետևաբար նրանց նկատմամբ այդ կանոնը չի կարող կիրառվել։

Նունե Ներսիսյանը նշում է, որ Արդարադատության նախարարությունն առանց վարչապետի հետ համաձայնեցնելու նման պարզաբանում չէր կարող անել, սակայն այս դեպքում Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ 2018թ.-ին գոռում էր, որ Հայաստանի 3000 բնակիչն էլ վարչապետ է։

«Նշանակում է՝ այդ 3000-ն էլ պետք է ազատվեն այդ պարտադիր/կամավոր սկզբունքից։ Ցանկացած անձ ինքն է որոշում իր անելիքը։ Ըստ ԱՆ-ի որոշման՝ մարդն ինքն է ընտրում իր բուժման մեթոդը։ Ոչ մի խելացի մարդ իր ուղեղում չի կարող տեղավորել իրենց այդ պարզաբանումը։ Այդտեղ ընդամենը տրագիկոմեդիկ մի քանի տող է գրված»,-նշեց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ այս պարզաբանումն իրենց կողմից անլուրջ քայլ էր։

Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ այդ դեպքում համապատասխան օրենսդրական փոփոխությունն իրականացնել պաշտոնյաների հետ կապված, ինչպես դա արվեց Աշխատանքային օրենսգրքում՝ հանրային ծառայողների վերաբերյալ, Նունե Ներսիսյանը նկատեց՝ նման փոփոխություն Սահմանադրությունով պետք է անեն, որի դեպքում կստացվի՝ ՀՀ-ն իրենց պատվաստումների վերաբերյալ հանրաքվե պետ է իրականացնի, ինչն ավելի աբսուրդ է։

Նունե Ներսիսյանը նշում է, որ իրեն և շատ ուրիշ բժիշկների մեղադրում են հակապատվաստումային քարոզի մեջ, այնինչ հակապատվաստումային գովազդ անում են հենց իշխանություններն իրենց այս քայլերով։

«Նրանք այսկերպ տանում են նրան, որ պատվաստումները նորմալ բան չեն, իրենք էլ արտոնյալներ են և չեն պատվաստվում։ Հաջորդ հակապատվաստումային գովազդն էլ այն էր, որ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ Հայաստանում պատվաստումից մարդ է մահացել։ Հակագովազդն էլ ինչպե՞ս է լինում։ Իզուր թող մեզ չմեղադրեն։ Մենք ընդամենն ասում ենք, որ ցանկացած անձ ինքն է որոշում՝ ուզում է պատվաստվել, թե ոչ և որպես մասնագետներ բացատրում ենք, թե պատվաստանյութերն ինչ խնդիրներ ունեն։ Ինչից հետո մարդիկ կարող են վերլուծել, որոշել և եթե առողջ են, հետազոտվեն ու պատվաստվեն, իսկ նրանք հստակ հակագովազդ են անում»,-ասաց Նունե Ներսիսյանը։

Նկատենք, որ պատվաստումն ամենևին բացասական երևույթ չէ, եթե այն իրականացվում է պատշաճ կերպով և դրա մասին հասարակության իրազեկումն էլ լինում է պարզ, հստակ, այլ ոչ թե անլրջության մակարդակում։

pastinfo.am