«Մեր խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալ ենք ձեզ, տղերք». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեր խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալ ենք ձեզ, տղերք». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հոկտեմբերի 16-ին Մամիկոնյանց 56/2 հասցեում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանին նվիրված հուշաքար-ցայտաղբյուրը։ «Ժպտացող տղայի» հուշաքարն էլ իր պես թեթև ու մաքուր էր։

Արթուրը զոհվեց պատերազմի առաջին օրը՝ մինչև վերջ մնալով իրեն վստահված դիրքում։

Մեր խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալ ենք ձեզ, տղերք։ Հիշել ենք, հիշում ենք ու քանի ողջ ենք հիշելու ենք ձեզ ու ձեր սխրանքը։

Հավերժ փառք»։



Նման նյութեր