«Լույսի մեջ, Ռուբեն… Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի». Ռուբեն Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Լույսի մեջ, Ռուբեն… Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի». Ռուբեն Հակոբյան

Ննջիր խաղաղությամբ, Ռուբեն։

96-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ մի քանի պատգամավորներիս այսօրվա թիվ մեկի նախահոր հրահանգով զրկեցին պատգամավորական անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցին։ Մեղքներս՝ աննախադեպ ընտրակեղծիքների դեմ պայքարելն էր։ Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյան էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք։ Ռուբենը կոորդինացնում էր Հրանտ-Վահանի գլխավորությամբ ԱԱԾ-ի պադվալը «սեփականաշնորհած» դաշնակցական տղերքի փաստաբանական խմբի աշխատանքները, ես՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչն էի և ԱԺ պատգամավոր։

Ռուբենը էմոցիոնալ էր… Երկրորդ հանդիպման ժամանակ շան լափը լցրեց քննիչի գլխին, հայտարարելով, որ այս ամբողջը հիմարություն է և իշխանական ոհմակին պետք է այս հադվածներով դատել։ Նկատեցի, որ քննիչը հարգանքով էր վերաբերվում և, նույնիսկ, քաշվում էր Ռուբենից։ Ազգանունը, կարծեմ, Բաբայան էր։ Նաև ինձ թվում էր, որ քննիչը ամաչում էր, որ նման գործ է քննում։

Մեր հանդիպումների ժամանակ Ռուբենը նաև պատմում էր կալանավորված տղերքից, երբեմն Հրանտից ու Վահանից կենդանի «քսիֆներ» էր փոխանցում։

Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն՝ ստանձնած գործի նկատմամբ։

Լույսի մեջ, Ռուբեն… Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի։

Ռուբեն Հակոբյանի էջից