«Հունիսի 20-ի ընտրություններին, հայ ժողովուրդը ոչ թե ընտրեց կապիտուլյանտին, այլ մերժեց նախկիններին. երեկվա Գորիսի ընտրությունների արդյունքները վկա». Դավիթ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Հունիսի 20-ի ընտրություններին, հայ ժողովուրդը ոչ թե ընտրեց կապիտուլյանտին, այլ մերժեց նախկիններին. երեկվա Գորիսի ընտրությունների արդյունքները վկա». Դավիթ Բաղդասարյան

Դավիթ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Գորիսում իշխանությունների ջախջախիչ պարտությունը, ինչ խոսք ոգևորիչ է։ Առուշ Առուշանյանն այս բացառիկ հաղթանակով մտավ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։

Իսկ այժմ, Գորիսի և մնացած համայնքների`երեկվա ընտրությունների արդյունքների հիման վրա, եկեք մի քանի փաստ արձանագրենք։

1.Երեկվա ընտրությունների արդյունքները փաստում են, որ հունիսի 20 ֊ին ընտրությունների կեղծման հավանականությունը գրեթե զրո է, որովհետև ընտրություններ կեղծողներին ոչինչ չէր խանգարի հիմա էլ կեղծել։ Սա չի նշանակում, որ բազմաթիվ անօրինական գործողություններով ու իշխանական լծակներ բանեցնելով, իշխանություններն ամեն ինչ չեն արել, որպեսզի բոլոր տեղերում հաղթեն։

2.Հունիսի 20֊ին, երբ նույն Առուշ Առուշանյանն ազատության մեջ էր, իր պաշտպանած դաշինքը Գորիսում ստացավ 3,203 քվե, իսկ երեկ, երբ Առուշը գտնվում էր անազատության մեջ և արդեն հանդես էր գալիս այլ դաշինքով`6,250 քվե։ Այսինքն, գրեթե երկու անգամ ավել։

3.Զավեշտալին այն է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, հունիսի 20֊ի ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, գորիսցիներին ժեխ ու նմանատիպ այլ որակումներ էին տալիս, իսկ երեկ արդեն, այդ նույն գորիսցիների “ցավն էին տանում”։

Հարգելիներս, ուզեք֊չուզեք, պետք է արձագրեք այն փաստը, որ հունիսի 20-ի ընտրություններին, հայ ժողովուրդը ոչ թե ընտրեց կապիտուլյանտին, այլ մերժեց նախկիններին։ Երեկվա ընտրությունների արդյունքները վկա։

Այնպես որ, ևս մեկ անգամ պնդում եմ, որ ներկայիս իշխանություններին իրենց աթոռին պահողը հենց ընդդիմությունն է։

Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները միաբերան հայտարարեն, որ չեն հավակնում այլևս իշխանության, ապա կապիտուլյանտն իր աթոռին մեկ ժամ էլ չի մնա։ Դե Ձեզ տեսնենք, դեռ հույս ունեմ, որ Ձեր մեջ պետության շահը վեր է ամեն ինչից»։



Նման նյութեր