Արցախում զոհված 30-ամյա մայոր Լևոն Ավետիսյանի մայրը` Գայանե Ադամյանը հեկտեմբերի 12-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Արդեն ուղիղ 1 տարի է, ինչ ես կարոտով սպասում եմ քեզ, տղես։ 1 տարի, ինչ աչքերս թաց ու սևացած սրտով անհույս սպասում եմ, տանջվում եմ ցավից ու աշխարհի անարդարությունից դառնացած՝ տանում եմ էն ծանր խաչը, որ բաժին հասավ ինձ։
Իմ բարի Լևոն, իմ առյուծ տղա, իմ անպարտելի հերոս, իմ ամենաթանկ ու հարազատ, էս ցավը տանելի չի, էս ամեն ինչը քո հետ չպիտի լիներ, ու էսօր, երբ դու ինձ պիտի ծաղիկներ բերեիր, ես եմ դրանք շիրիմիդ դնելու…
Ախ իմ լույս տղա… հիմա հավերժ ես լույսի մեջ։ Խաղաղություն հոգուդ, իմ հերոս Լևոն»։
Հիշեցնենք, որ Լևոնն ամուսնացել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։
Մեկ ամսով արձակուրդ էր եկել, սակայն հոկտեմբերի 1-ից մեղրամիսն ընդհատել ու կռվի դաշտ էր մեկնել:
Ցավոք, հոկտեմբերի 13-ին Լևոնը զոհվել էր ԱԹՍ հարվածից։
Մեքենան, որի մեջ 7 հոգի էին, ադրբեջանցիները պայթեցրել էին: