«Այսօր պարզվեց, որ այդ երիտասարդը ուղղակի ադրբեջանական հատուկ ծառայությունների զոհ է». Վիտալի Մանգասարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այսօր պարզվեց, որ այդ երիտասարդը ուղղակի ադրբեջանական հատուկ ծառայությունների զոհ է». Վիտալի Մանգասարյան

Արցախի ԱԱԾ-ն սնյուն թվականի սեպտեմբերի 25 ին հայտարարություն էր տարածել,որ պետական դավաճանության մեջ մեղանդրանքով ձեռբակալվել է 21 ամյա երիտասարդ, ով սոցիալական ցանցերում ինչ-որ հակահայկական տեսանյութեր էր տարածել։

Այդ ժամանակ շատերը զարմացան, թե ինչու՞ է Արցախի հատուկ ծառայությունները, դեռ նորմալ հետաքնություն չիրականացրած դավաճանական գործողություններից խոսում, որը իրավական հստակ գնահատական է։

Այսօր պարզվեց, որ այդ երիտասարդը ուղղակի ադրբեջանական հատուկ ծառայությունների զոհ է, ում նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։

Նորմալ է, որ հատուկ ծառայությունները օպերատիվ արձագանքում են այսօրինակ դեպքերին, անհասկանալին միայն այն է, որ վերջիններս հապճեպ դավաճանական գործողությունների մեջ են մեղադրում մի երիդասարդի, ով ուղղակի թշնամի երկրի հատուկ ծառայությունների զոհ է։

Հ.Գ.

Սեպտեմբերի 25 ԱԱԾ հայտարարությունը` մեկնաբանությունում։

Վիտալի Մանգասարյանի էջից