Ստեփան Դանիելյանի էջից.
«Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում է Միացյալ Նահանգները՝ կամ դրանք վերահսկելու, կամ դրանք չթույլատրելու համար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում։
ԱՄՆ Պենտագոնի ու Վրաստանի ՊՆ ղեկավարների ստորագրած հուշագիրը նշանակալի է գնահատվում։
«Այսօր պատիվ ունեմ հայտարարելու Վրաստանի պաշտպանության վերաբերյալ նախաձեռնության մասին։ Սա Պաշտպանության դեպարտամենտի ու Վրաստանի ՊՆ միջև համագործակցության կենտրոնական նախաձեռնությունն է», ասել է Օստինը, իսկ Վրաստանի նախարարն ասել է․ «ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի այցը չափազանց կարևոր է , հաշվի առնելով այն, որ ռեգիոնում աշխարհքաղաքական փոփոխությունները սրընթաց կերպով են կատարվում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանին ԱՄՆ անսասան աջակցությունը և ընդգծում է Վրաստանի ու ԱՄՆ միջև ստրատեգիական համագործակցությունը, որն տարեցտարի ավելի է զարգանում և նոր որակական աստիճանի է բարձրանում»։
Օստինը նաև ասել է, որ «3+3» ֆորմատի մասին իմաստ կունենա խոսել, երբ վերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունն, այսինքն ՆԱՏՕ-ի իր պարտնյորի՝ Թուրքիայի նախաձեռնությունը մերժում է։
Այսպիսով, «3+3» ֆորմատը կամ չի գործի, կամ կգործի, եթե այն վերածվի «3+4»-ի, այսինքն հաշվի առնվի Ամերիկայի «ազգային շահերը»։
Պրոցեսը գնալով բարդանում է, իսկ խաղացողների քանակը՝ աճում»։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից