Եղիսաբեթ Երկրորդն իր խոհարարին գրություն է ուղարկել, որը նրան կարող էր նոպայի հասցնել
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդն իր խոհարարին գրություն է ուղարկել, որը նրան կարող էր նոպայի հասցնել

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր խոհարարարին կարող էր սրտի նոպայի հասցնել։ Սովորաբար զուսպ եւ անձնակազմի հետ շփման հարցում պատշաճ վարմունք ունեցող թագուհուն զայրացրել է միջադեպը, որը ճաշի ընթացքում։

Արտասովոր միջադեպի մասին իր «Ընթրիք Բուքինգհեմյան պալատում» հուշագրություններում պատմել է թագավորական պալատի նախկին աշխատակից Չարլզ Օլիվերը, գրում է 7days.ru-ն։

Օլիվերի խոսքով՝ թագուհին սովորաբար փոքր զանցանքների համար չի կշտամբում անձնակազմին, թեեւ նշումների համար միշտ նոթատերեր է վերցնում, որում գրում է իր նկատողությունները։ Սակայն մի անգամ Եղիսաբեթ Երկրորդը դուրս է եկել ափերից։

Դա տեղի է ունեցել, երբ ընթրիքի համար մատուցված ափսեում, որտեղ աղցան է եղել, թագուհին սատկած թրթուր է հայտնաբերել։ Թագուհու արձագանքը լիովին համապատասխանել է նրա բարձր կարգավիճակին։

Թագուհին որոշել է դրա համար չկշտամբել խոհարարարին։ Նա պարզապես կենդանուն դրել է իր նոթատետրի թերթի վրա եւ խոհանոց ուղարկել՝ նրան հարցնելով՝ արդյոք նա կարող է ուտել այդ նրբահամ խորտիկը։

Օլիվերը գրում է, որ այդ գրությունը ստացած խոհարարը կարող էր նոպա ստանալ։

news.am