Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.
«5 զոհ, 12 վիրավոր, 7:04 Թալինից Երեւանի ճամփին։ Գրում են՝ մեկն էլ մահացավ։
Գյումրի-Երեւան գազելն է։
Սա այն հատվածներից է, որ բետոնե ճանապարհն ավարտվում է, ու կտրուկ կորերով աջուձախով միանում է հին ճամփին, կորերին բետոնե պատնեշներ են։ Այս վիճակն է արդեն մի քանի տարի։ Արագության սահմանափակումներ են ամենուր, այստեղ՝ 30 կմ/ժ, բայց բոլորն են խախտում, այս դեպքում պատճառը դեռ չի հաղորդվել։
Անցած մի քանի տարում մի քանի տասնյակ անգամ ասել եմ, որ Գյումրի-Երեւան ճամփեն այսպես թողնել չի կարելի, եղած ճանապարհային կարգավորումներով առնվազն 4 ժամում կանցնեն այդ 123 կմ-ը։ Ու բոլորը խախտում են, անխտիր բոլորն են գերազանցում։ Այս դեպքում կամ քնել է վարորդը, կամ արգելակներն են՝ արագության գերազանցմամբ։ Ներողություն եթե սխալվում եմ։ Ցավակցությունս զոհերի հարազատներին։
Զգույշ քշեք»։