Պոլիկլինիկայում կովիդի պատվաստման պրոցեսը չէր կարելի ավելի վատ կազմակերպել, քան կա։ Ու բոլոր իմ իմացած պոլիկլինիկաներում նույն պատկերն է։ Քաղաքացին հերթ է կանգնում, որ ստանա իր անկետան։ Երկրորդ հերթի մեջ սպասում է, որ թերապևտը ճնշում չափի ու ուղարկի պատվաստման սենյակ։ Երրորդ հերթը արդեն պատվաստման սենյակի առջև է։ Պատվաստվելուց հետո մի հերթ էլ կա, համակարգի մեջ գրանցելու համար։
Լավ, համաճարակի ու շնչառական մյուս հիվանդությունների սրացման շրջանում, ինչն է խանգարում նույն բանը անել մեկ պատուհանի սկզբունքով. քաղաքացին մոտենում է անձնագրով, տեղում ստուգում են գրանցումը, պատվաստում են ու համակարգի մեջ ներառում։ Չորս հերթի փոխարեն մեկ հերթ։ Իսկ նորմալ կազմակերպելու դեպքում նույնիսկ մեկ հերթ էլ չի լինի։
Հովակիմ Զաքարյանի էջից