
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում քիչ առաջ հրապարակվել է 41 մասնակիցների ցանկը, որոնց թվում է նաեւ Հայաստանը։
Այս տարի երգի մրցույթն անց է կացվելու Թուրինում։ Հայաստանը երգի մրցույթին վերջին անգամ մասնակցել է 2019թ․-ին։
Րոպեներ առաջ մասնակցության մասին լուրը հաստատել է նաեւ «Armenia in Eurovision» Ինստագրամյան էջը։