Երգչուհի Գայա Արզումանյանն իրեն իրոք կորցրել է: Աղջկա ոչ ադեկվատ պահվածքը սոցցանցերում անհանգստության տեղիք է տալիս, բայց դե մտածում ես՝ մարդ է, ինքը գիտի, ինչ կկամենա՝ կանի, ինքը՝ իրա սոցէջերը: Բայց արի ու տես, որ աղջկա վիճակն արագ տեմպերով դեպի վատն է գնում ու հիմնա նա իր անադեկվատությունը չի զլանում դրսևորել նաև հարցազրույցներում:
Օրերս էլ այդ փառապանծ «արցախուհին» (այդպես է նրան նկարագրել լրոգրողըJ) հայտարարել է՝ «ես հայկական շոուբիզնեսում ամենա-ամենա արցախցի ներկայացուցիչն եմ»:
…Այսինքն՝ ի՞նչ նկատի ունի Գայան, գուցե՞ ուզում է ասել որ իր կաբառե-արտիստի կերպա՞րն է բնութագրում արցախցի կնոջը, թե՞ նրա անգրագետ, ինտելեկտի տարրական բազայից զուրկ մտքեր-ստատուսներն են տիպիկ արցախյան: Էլ չխոսեմ նրա կողմից ամիսներ առաջ «բռնաբարված» «Ղարաբաղի նախշուն բաջիի» մասին, որն ինֆարկտի հասցրեց արցախյան մշակութային ողջ հանրությանը:
Մի խոքսով, շատ չծավալվեմ՝ էս աղջիկը հոգեբույժների լուրջ միջամտության կարիք ունի, բարի մարդի՛կ, զբաղվեք այս հարցով…