
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին։
«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր», – ասված է Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ: