Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Advertisement 1000 x 90

Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան

Նախ, անձնագիրը նույնպես ապրանք է, ունի գին: Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի: Այս մասին Facebook-ի իրն էջում գրել է Ոստիկանության անձնագրային վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գնագոյացման վրա ազդում են մի քանի գործոններ, բայց ավելի շատ երկուսը, պատվիրվող քանակ և ծառայության մատուցման ժամկետ: Բնականաբար հին նմուշի անձնագրի շրջանառությունը խանգարում է բիոմետրիկի հետագա պատվիրվող քանակին: Ինչ քայլեր ձեռնարկել:

Առավել բաց, հրապարակային խոսել հանրության հետ, լսել առաջարկները, ողջամիտները ընդունել,

Նոր մրցույթով առաջարկել մաքսիմալ երկար ժամկետ բիոմետրիկի պայմանագրի համար (օրինակ, 15 տարի), այն կնպաստի անձնագրի գնի հնարավորինս իջեցմանը,

Հայտարարել ռազմավարական մոտեցում, որ պետությունն ամեն ինչ կանի, որ հաջորդ բիոմետրիկ անձնագիրը

25.000 դրամից ցածր կլինի: Դա նաև ուղենիշ կլինի մրցույթի մասնակիցների համար:

Որպեսզի բիոմետրիկի քանակը շատ լինի, որի հաշվին էլ գինը ցածր, կատարել օրենքում փոփոխություն, թույլատրել, որպեսզի անձը կարողանա ստանա մեկից ավել բիոմետրիկ անձնագիր: Լինում են պրակտիկայում դեպքեր, երբ կոնկրետ պետության վիզայի առկայությունը խանգարում է անձին այլ պետություն մուտք գործելուն: Կամ անձնագիրը գտնվելով դեսպանատանը,այդ պահին ցանկանում է մեկնել այլ պետություն:

Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց  հետո նոր քննարկել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի նվազեցման հարցը: Իսկ քննարկելիս էլ հաշվի առնել, որ հյուպատոսական ծառայության կողմից ՀՀ անձնագիր տրամադրելիս հին նմուշի անձնագիրը և բիոմետրիկը նույն սակագներն ունեն, երկուսն էլ 65.000 են: Բնականաբար քաղաքացի վճարելով 65.000 չի ցանկանա ստանա երկու տարով հին նմուշի անձնագիր,այլ նույն գնով բիոմետրիկ: Իսկ վստահ ենք, որ կարողանալու ենք նրանց տրամադրել բիոմետրիկ անձնագիր»։