Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Այն բանից հետո, երբ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերություններին նախօրեին ուղղված նամակում «խստորեն հորդորեց Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց», Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։
Եվ թեպետ նշված «հորդորը», այնուամենայնիվ, դժվար է գնահատել որպես իրավական ակտ, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել տևական ժամանակ շարունակվող այս հիմնախնդրի հետ կապված»։