«Մեր ողբերգությունը. ձկնորսի նավակն ավելի կարևոր էր Կապանի Փելա սարից». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Մեր ողբերգությունը. ձկնորսի նավակն ավելի կարևոր էր Կապանի Փելա սարից». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.

«Մեր ողբերգությունը. ձկնորսի նավակն ավելի կարևոր էր Կապանի Փելա սարից

Արցախյան վերջին խայտառակ պատերազմից անցել է մոտ մեկ տարի և տեղի ունեցող գործընթացները ևս մեկ ապացույց են, որ հայաստանյան հասարակությունը հոտած և նեխված է, որի հետևանքով մենք կկորցնենք մեր պետականությունը…

Այո՛, ստամոքսով մտածող հասարակությունները չեն կարող ունենալ անկախ պետություն…

Ընդամենը մի քանի օր առաջ Կապանի քաղաքապետը հայտարարեց, որ ադրբեջանցիներին է անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Փելա սարը, որտեղ մենք նախկինում ունեցել ենք ՀՕՊ ստորաբաժանում… Հասարակությանը դա բացարձակ չհետաքրքիրեց… Որևէ մեկը ոտքի չհելավ և չպահանջեց իշխանություններից բացատրություն տալ…

Իսկ երեկ, երբ պարզվեց, որ ՇՄ նախարարության ներկայացուցիչները կոտրել էին Սևանում ձկնորսներից մեկի նավակը, մեծ քանակությամբ մարդիկ փակել էին Երևան-Սևան ճանապարհը և “ինչ-որ Ռոմանոս”-ով էին խոսում Նիկոլ Անհողի նախարարներից մեկի մասին, ինչպես նաև սպառնում էին նոր հեղափոխությամբ տապալել Նիկոլին…

Ստացվում է, ձկնորսի համար ավելի կարևոր է իր նավակը, որով նա ապահովում է իր ընտանիքի օրվա հացի փողը, քան հայրենիքի տարածքները, որոնք այդ նույն Նիկոլ Անհողը նվիրում է մեզ թշնամի ահմարող ադրբեջանցիներին…

5 ամսից ավել է ադրբեջանցիները 3-5 կիլոմետրով ներխուժել են Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքներ և ամրացնում են իրենց դիրքերն այնտեղ, բայց որևէ գյուղացի կամ քաղաքի բանկիչ ոտքի չհելավ և չպահանջեց կապիտուլյանտ Նիկոլից դուրս շպրտել թուրքերին Հայաստանի տարածքից, բայց այդ նույն մարդիկ ոռոգման կամ խախողի մթերման պահով առաջացած խնդիրների համար փակում են Երևանը Արմավիրին և Գյումրիին կապող մայրուղիները…

Որևէ մեկին չհուզեց նաև այն, որ պարզվում է պատերազմից մոտ մեկ տարի անց մեր զինվորներն ապրում են վրաններում, բայց, օրինակ՝ իշխանությունները 5 միլիոն եվրոյից ավել գումար են ծախսելու կառավարության ծառայողական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինելու համար… Որևէ մեկը Նիկոլ Անհողից չի պահանջում բացատրություն տալ, թե ինչու՞ է վերջինս ահռելի գումարներ հատկացնում ոստիկանությանը, բայց բանակին կատարվում են չնչին հատկացումներ…

Այսպիսի օրինակներ կարող եմ հարյուրներով բերել, որով ապացուցվում է, որ մեր հասարակությունը մտածում է ստամքոսով ու այդ հասարակության մեծամասնության համար չկա հայրենիք ասվածը… Նրանք թուրքի ձեռքի տակ էլ կապրեն և կուլ կտան բոլոր նվաստացումները միայն թե “կեր” ունենան…

Ստամոքսով մտածող հասարակությունները չեն ունենում պետականություն, իսկ եթե բախտի բերմամբ ունենում էլ են, ապա կորցնում են…

Մեր հասարակությունը կամ կսթափվի, կամ էլ կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի մաս կազմող ինչ-որ սանջակ…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/996659581179054

 



Նման նյութեր