Լևոն Նազարյանի գրառումներից.
«Մուրճասերների իշխանությունն ամեն կերպ փորձում է ներքին խարդավանքների հրահրմամբ հասարակական ուշադրությունը զերծ պահել արտաքին մարտահրավերներից։ Փաստացի, մուրճասերների խմբակն արտաքին ձախողումները կոծկելու համար սադրում է ներքին դժգոհություններ։ Ներհայաստանյան իրականությունը դեռևս շարունակում է մնալ դառնահամ։
Կառավարության նիստում խոսել գունագեղ տոնակատարությունից՝ Թուրքիայի հանդեպ բարձրաձայնված զիջողականությունը քողարկելու համար՝ ընդ որում նույն նիստում և նույն ելույթի մեջ։ Սպասվելիք կասկածելի պայմանագրերի ստորագրման ֆոնին թմբակահարել կոմունալ ծառայությունների սակագների թանկացման մասին, մասսայականորեն չվերահսկել գնաճը, չկարգավորել սյուռեալիզմով աշխատող պետական ապարատը՝ առանց այդ էլ ապատիայի ենթարկված ժողովրդին ավելի կոտրելու, լռեցնելու, բարոյալքելու ու հուսալքելու համար։
Եվ հենց սա՛ է կապիտուլյանտ իշխանության ձեռագիրը վերջին ժամանակահատվածի համար․
Վերջերս կապիտուլյանտը խոսում էր սերտիֆակցված տնկիների մասին։ Խնդիրը այն չէ, որ որևէ մեկը չկարողացավ հոդաբաշխ պարզաբանել «սերտիֆակցված տնկի» հասկացությունն, այլ այն, որ գյուղացին առնվազն երեք տարի զրկվելու է բերքից։ Բնականաբար շուկայում ստեղծվելու է գյուղմթերքի դեֆիցիտ, որն էլ կարող է լրացվել, իհարկե, թուրքական արտադրանքի միջոցով։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք հեկտարով այգիներ արմատախիլ անելու առաջարկի էկոլոգիական կողմը, միևնույն է դժվար է չնկատել հայ գյուղացուն, իր իսկ հողում ապրելու հնարավորությունից կտրելու ձգտումը։ Ըստ երևույթին «ապագա կա» կարգախոսը հենց նոր տնկիներին էր վերաբերվում։
Եվ հենց սա՛ է այս իշխանության տնտեսական զարգացման գրավականը՝ կտրված այգիներ՝ թուրքական ներդրումների դիմաց։
Կենցաղային դժգոհությունների ֆոնին իշխանությունը յուրացրածները, այլևս առանց որևէ ամոթի խոսում են նաև հնարավոր կոմունալ թանկացումների մասին։ Եվ սա, այն դեպքում, երբ խոստացել էին, որ մինչև 2024թ․-ը սակագնային փոփոխություններ չեն լինի։ Բնականաբար, կապիտուլյանտները հազար ու մի պատրվակ կգտնեն ռացիոնալ բացատրություններ գտնելու համար, գուցեև ի վերջո չեղարկեն նման թանկացումները։ Սակայն, անկասկած, ներքին դժգոյության նման գեներացիան կօգտագործեն գաղտագողի Հայաստանի սուվերենությունն ու պաշտպանունակությունը ծվեն-ծվեն անելու համար։
Եվ հենց սա՛ է այս իշխանության օր ավելի քարշ գալու գրավականը՝ ներքին խարդավանքներ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը աճուրդի հանելու համար։
Մի քանի օր առաջ բողոքի ալիք էին բարձրացրել Գեղարքունիքի բնակիչները, ավելի կոնկրետ՝ ձկնորսները։ Գյուղացիներից մեկը վրդովված նշում էր, որ ինքը երկու անգամ Փաշինյանին ձայն չի տվել, որ իշխանությունն իրենց գլխին նստի։ Ողբերգականությունը նրանում է, որ իրենց «թալանված» համարած գյուղացիները արդեն իրապես զգում են այդպիսին լինելու ծանրությունը և նոր են միայն հասկացել իրենց թավշյա ընտրության վրիպակը։ Վրիպակը, այնուհանդերձ սովորական չէ, որովհետև բացի իրենց գլխին թառած թավշականներից, վերջինները բերել և մեր գլխին Հայաստանի ողջ սահմանով նստեցրել են թուրքին։
Եվ հենց սա՛ է այս իշխանության բովանդակությունը՝ ծաղրել սեփական ժողովրդին, Արցախի ու նույն այդ ժողովրդի բնօրրանի ճակատագիրն առաջ տանողներին հետապնդելու համար։
Եվ այս գորդյան հանգույցը անկասկած կարելի է կտրել, պատասխանելով մեկ հարցի․ «Ապագա Հայաստանը», թե՞ կապիտուլյանտների ռեժիմը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.nazaryan.3/posts/2351194355012789