Քանի որ շատերի համար անհասկանալի է մնացել զբաղեցրածս նոր պաշտոնի նշանակությունն ու գործառույթները, բացատրեմ.
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (United World Wrestling), որին անդամագրված է 184 երկրի ազգային ֆեդերացիա, ունի ղեկավար մարմիններ՝ Գործադիր կոմիտե (Executive Commitee), Բյուրո (Bureau), Հանձնաժողովներ և Կոմիտեներ (Commissions and Committees). Բոլորն ընտրվում են 4 տարի ժամկետով: Ինքս ընտրվել եմ «Մարզիկների Հանձնաժողովի» նախագահ (Athletes’ Commission Chairman) և այդպիսով դարձել 21 հոգուց բաղկացած Բյուրոյի անդամ: Ըմբշամարտի հետ կապված բոլոր որոշումները հաստատվում են Բյուրոյի կողմից՝ քվեարկությամբ:
Ինքս ուղղակիորեն զբաղվելու եմ ըմբիշներին վերաբերող բոլոր հարցերով, պահելու եմ նրանց հետ կապը, լսելու նրանց առաջարկություններն ու դժգոհությունները և դրանց հիման վրա անելու եմ առաջարկություններ ֆեդերացիայի ղեկավարությանը:
Մի կաևոր հանգամանք ևս. չնայած, որ սա միջազգային մարմին է և ազգային շահերի հետապնդում չի նախատեսում, Հայաստանից մինչ օրս Բյուրոյի անդամ ոչ մեկը չի եղել…
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից