ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ իրենց շփման հարցին: Գուցե նրանք չափազանց ամաչկո՞տ են կամ, ճիշտ հակառակը, չափազանց կամայակա՞ն են սիրելիների հանդեպ:
ՑՈՒԼԵՐ
Այսօր այն ամենը, ինչ պահանջվում է Ցլերից, չխանգարել սիրելիներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եւ, իհարկե, արտահայտել իրենց երախտագիտությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիների հետ զրույցի ժամանակ կարող եք խառնաշփոթի մատնվել: Երկվորյակները կարող են իրենց ոչ այնքան ինքնավստահ զգալ, ընդ որում՝ մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ նրանց բացասաբար բնութագրում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե’ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աշխատանքի օր է: Մի շարք տնային գործեր են կուտակվել, որոնք լավ կլինի, որ այսօր հասցնեք ավարտին:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք այսօր ամենակարող մեքենայի կհիշեցնեք: Ոչ միայն ֆիզիկապես ուժեղ կլինեք, այլեւ կկարողանաք ճիշտ ժամանակին ավարտել ցանկացած գործ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր լսեք, թե ինչ ձեզ խորհուրդ կտան կիրթ մարդիկ: Դուք, իսկապես, նրանց խորհուրդի կարիքն ունեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր լավ կլինի հանգիստ լինեք, մոռանաք բոլորին եւ մի կողմ թողնեք վատ մտքերը; Վաղը նոր օր կբացվի եւ կբերի ճիշտ լուծումներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվի ստելը: Սակայն աշխատեք չտարվել դրանով: Սուտը սուտ է, եթե անգամ այն հնարում եք բարի նպատակների համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ամեն ինչ ձեր կամքին հակառակ կգնա: Սակայն հուսահատվել պետք չէ: Միգուցե, երեկոն դրական լիցքեր բերի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեզ համար հրաշալի հանգստի տարբերակ է քաղաքից դուրս մեկնելը: Գնացեք որեւէ ամայի վայր, նստեք գետի ափին, քար նետեք ջրի մեջ եւ մտածեք:
ՁԿՆԵՐ
Դուք մոմը վառում եք երկու կողմից: Այո, հրաշալի կրակ է բարձրանում, բայց մի՞թե դա է ձեզ պետք: