«Մի զարմացեք Էդմոնի վրա ուղղակի մերժեք էդմոնիզմը ձեր ներսում ու արեք ամեն ինչ որ իշխանափոխությունը օր առաջ տեղի ունենա». Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Մի զարմացեք Էդմոնի վրա ուղղակի մերժեք էդմոնիզմը ձեր ներսում ու արեք ամեն ինչ որ իշխանափոխությունը օր առաջ տեղի ունենա». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.

«Հուլիսի 1-ից ունեի տեղեկատվություն, որ Էդմոն Մարուքյանը (երևի սուրճի բաժակի շուրջ) դավաճանի հետ պայմանավորվել է իր հետագա գործունեության վերաբերյալ և լինելու է ՀՀ հաջորդ ՄԻՊ-ը: Էս տեղեկատվության աղբյուրը իմ համար նույնքան հավաստի էր որքան ԱԺ-ում Էդմոնի ու Կապիտուլյանտի սուրճ խմելը: Հիմա երեկ էդ լուրը դուրս ա եկել մամուլ ու լիքը մարդիկ իբր զարմացած են:

Ժողովուրդ ջան, էն օրը, երբ Էդմոնը Սասունի հետ ԱԺ-ում դոշով պաշտպանում էր իշխանազավթումը (էն, որ դրա հաջորդ օրը շրջափակեցին ԱԺ-ն), դրանից հետո նույն Էդմոնը իր մարմնով կանգնեց ՍԴ-ի բռնաբարությունը կանխել փորձող ԲՀԿ-ի դեմ ու չստորագրեց, դրանից հետո գնաց իր գործատուի հետ սուրճ խմեց, դուրս եկավ ասեց, որ ինքը մտահոգություն չունի Արցախի հարցում ու դրանից մի քանի օր անց Արցախի հանձնումը սկսեց… էսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա:

Մի զարմացեք Էդմոնի վրա ուղղակի մերժեք էդմոնիզմը ձեր ներսում ու արեք ամեն ինչ որ իշխանափոխությունը օր առաջ տեղի ունենա»:



Նման նյութեր