Ավստրալացի հրշեջները կիսամերկ նկարահանվել են օրացույցի համար
Advertisement 1000 x 90

Ավստրալացի հրշեջները կիսամերկ նկարահանվել են օրացույցի համար

Ավստրալացի հրշեջները կենդանիների հետ կիսամերկ լուսանկարվել են 2022 թվականի հատուկ օրացույցի համար: «Թեժ» ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում և Firefighters Calendar կայքում:

Լուսանկարներում խիզախ փրկարարները կեցվածք են ընդունել քոթոթների, ձիերի, կոալաների և այլ կենդանիների հետ:

Նշենք, որ սա 29-րդ ամենամյա օրացույցի թողարկումն է։ Օրացույցների վաճառքից ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը:

Firefighters Calendar կայքը նշում է, որ 1993 թվականից ի վեր հաջողվել է 3,2 միլիոն դոլար հավաքել։

shantnews.am



Նման նյութեր