Իսպանիայի գաղտնի ծառայությունը հատուկ ներարկումներով փորձել է զսպել թագավոր Խուան Կառլոսի «սեռական քաղցը». tert.am
Advertisement 1000 x 90

Իսպանիայի գաղտնի ծառայությունը հատուկ ներարկումներով փորձել է զսպել թագավոր Խուան Կառլոսի «սեռական քաղցը». tert.am

Աքսորում գտնվող Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի սեռական քաղցը զսպելու համար՝ երկրի գաղտնի ծառայությունները նրան կանացի հորմոններ և տեստոստերոնի արգելիչներ են ներարկել։ Սենսացիայի հեղինակը ազգային ոստիկանության պաշտոնաթող կոմիսար Խոսե-Մանուել Վիլարեխոն է: Նման հայտարարություն նա արել է խորհրդարանական լսումների ժամանակ, գրում է Daily Mail-ը։

Ըստ Վիլարեխոյի՝ Իսպանիայի գաղտնի ծառայությունը ստիպված է եղել նման բան անել, քանի որ պարզվել է, որ միապետի լիբիդոն պետության համար խնդիրների պատճառ կարող է դառնալ:

«Ազգային հետախուզական կենտրոնը ներարկել է կանացի հորմոններ և տեստոստերոնի արգելակիչներ՝ նրա լիբիդոն վերահսկելու համար, քանի որ նա այսքան «կատաղած» լինելը համարվում էր պետական խնդիր»:

Պարբերականը գրում է  նախկին միապետի լիբիդոյի շուրջ լեգենդները նոր չեն: Նշվում է, որ իսպանացի գրող և ռազմական պատմաբան Ամադեո Մարտինես Ինգլեսը գիրք է գրել «Խուան Կառլոս. 5000 սիրուհիների  արքան» վերնագրով, որը միավորում է միապետի սեռական կյանքի պատմության ապացույցները և թագավորին պատկերում որպես մոլեգնած սեքսամոլի:

Գրքում ասվում է, որ նա միայն վեց ամսվա ընթացքում ունեցել է 62 սիրուհի, իսկ իր «կրքոտ ժամանակահատվածում»՝ 1976-1994 թվականներին, թագավորը սեռական հարաբերություն է ունեցել 2154 կնոջ հետ:

Խուան Կառլոսը թագավորել է 1975-2014 թվականներին, ապա հրաժարվել է գահից՝ հօգուտ իր որդու՝ Ֆելիպե VI-րդի։

83-ամյա Խուան Կառլոսը Իսպանիայից Աբու Դաբի է մեկնել անցյալ տարվա օգոստոսին այն բանից հետո, երբ շվեյցարական դատախազները հետաքննություն են սկսել բանկային հաշիվների վերաբերյալ, որոնք նա, իբր, պահում էր օֆշորներում:

tert.am



Նման նյութեր