2021 թ-ի սեպտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով
Advertisement 1000 x 90

2021 թ-ի սեպտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Սննդամթերքի գնաճը՝ մեկ տարվա կտրվածքով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սննդամթերքի գնաճի պատկերը…

Այսպես, 2021 թ-ի սեպտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով…

Այսպես, կարտոֆիլը թանկացել է 66,7 տոկոսով, խոզի միսը՝ 40,2 տոկոսով, շաքարը՝ 31,7 տոկոսով, ձուն՝ 27,4 տոկոսով, կարագը՝ 14,2 տոկոսով, կաթնամթերքը՝10 տոկոսով, իսկ հացը՝ 9,8 տոկոսով…

Ըստ ՎԿ-ի 2021 թ-ի օգոստոսին 2020 թ-ի օգոստոսի համեմատ միջին ամսական աշխատավարձն աճել է 7,9 տոկոսով… Սակայն խնդիրը նրանում է, որ այդ «միջին ամսական աշխատավարձ» կոչվածի հաշվարկը չի համապատասխանում իրական պատկերին… Հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձը ոչ միայն մեկ տարվա կտրվածքով չի բարձրացել, այլև Նիկոլ Անհողի իշխանության գալուց հետո նվազել է… Օրինակ՝ լինելով ՇՊՀ դասախոս կարող են փաստել, որ մեր բուհի մոտ 500 աշխատակցի աշխատավարձները նվազել են… Ի՞նչ «միջին ամսական աշխատավարձի» բարձրացնելու մասին է խոսքը…

Իսկ որպեսզի պատկերն ավելի ցայտուն երևա, ապա ասեմ, որ մեր երկրում մինիմալ աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ մինիմալ թոշակը՝ 25 հազար դրամ է…

Դե հիմա պատկերացրեք ինչպե՞ս են ստաժ չունեցող թոշակառուներն ապրելու իրենց ստացած 25 հազար դրամով…

Այո՛, դուխով է ապրելու կամ հավատալու է այն նիկոլամետ զառանցանքին, թե նախկիններն են խանգարում Նիկոլ Անհողին աշխատել… Զարմանալին այն է, որ այս երեք տարում Նիկոլի և դրա չտես և գյորմամիշ շրջապատի բարեկեցությունն այնքան է բարելավվել, որ նախկինների խոչնդոտները դրանց վրա բացարձակ չեն ազդում և ազդում են միայն ժողովրդի վրա…

Նախկինների օրոք, մի երեսփոխան անդրադառնալով մսի գնաճին հայտարարել էր, որ դա ժողովրդի լայն զանգվածների վրա չի ազդում, քանի որ ժողովրդի մեծ մասը կարտոֆիլ է ուտում և քչերն են միս առնում… Այդ պատգամավորի այդ հայտարարտությունն բուռն քննադատության արժանացավ… Սակայն ոչ ոք չէր պատկերացնում, որ իրենց ժողվարչապետի օրոք նույնիսկ այդ կարտոֆիլն ուտելուն է ժողովուրդ կոչվածը երնեկ տալու, քանի որ մեկ տարում այն թանկացել է մոտ 67 տոկոսով… Կարտոֆիլը շատերի համար «կակա» է դարձել…

Նիկոլականներ, ժեխ և փթիր կարտոֆիլին փոխարինող ինչ-որ մի կեր կերեք և շարունակեք մեղադրել նախկիններին…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/997881581056854

 



Նման նյութեր