2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկանը կառավարությունն ամսական 50 հազարական դրամներ կհատկացնի
Advertisement 1000 x 90

2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկանը կառավարությունն ամսական 50 հազարական դրամներ կհատկացնի

2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկանը կառավարությունն ամսական 50 հազարական դրամներ կհատկացնի. Այս մասին ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն օր զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդցությունները իրենց կյանքի վրա։

Փաշինյանը հայտնեց, որ ունեն սոցիալական ծրագրերի լավ առաջարկներ, սակայն վերլուծական կարողություններ են պետք, որպեսզի արդեն իսկ որդեգրած ծրագրերը վերափոխեն ու դարձնեն արդյունավետ։

«2022-ի բյուջեն, փոխելու է կարևորագույն կետեր։ Նախընտրական խոստման համաձայն, 2022-ի հունվարի մեկին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխային կառավարությունը կաջակցի ամսական 50 հազար դրամ ֆինանսական աջակցության ձևով և դա կշարունակվի մինչև երեխայի վեց տարեկան դառնալը»։

Փաշինյանն ասաց, որ ծրագիրը սիրելի է, նոր կազմավորվող ընտանիքների համար կլինի լուրջ աջակցություն, իսկ ընտանիքները, որոնք ունեն երկու երեխա, կաջակցի նրանց բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն։

Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի պետական բյուջեն բոլոր խնդիրները չի լուծվի, բազմաթիվ՝ այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված։



Նման նյութեր